Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Կառավարությունը լրագրողների համար «նոր օրենք» է հնարել

21.02.2014 | 00:11

Հայաստանի կառավարություն մուտք գործող ցանկացած մարդու, այդ թվում՝ լրագրողի, անվտանգության աշխատակիցները նայում են որպես պոտենցիալ ահաբեկչի: Համենայն դեպս, երեկվա նրանց պահվածքն այլ բան չէր ասում:
Կառավարության նիստերից հետո, երբ պաշտոնյաները հնարավորինս արագ խուսանավում և օդում են թողնում լրագրողների հարցերը, վերջիններիս այլ բան չի մնում, եթե ոչ կրնկակոխ վազել նրանց հետևից ու գոնե դրսում մեկ-երկու հարց տալ: Երեկ էլ նույն պատկերն էր, ու երբ վերադարձա, որ վերստին անվտանգության համապատասխան սարքով անցնեմ, անվտանգության աշխատակիցը նետեց. «Չեք կարող անցնել, նիստն ավարտվել է»: Թե կառավարության ո՞ր օրենքն է սահմանում, որ նիստից հետո լրագրողը չի կարող մեկ քայլ առաջ անցնել «արգելապատնեշից», երբ «թույլատրելի» վայրն ու մուտքը ընդամենը սանտիմետրերով են բաժանված, դժվար է ասել: Դա, երևի, միայն անվտանգության աշխատակիցներին է հայտնի, մեկ էլ նման հրահանգ տվողներին:
Ի դեպ, նիստը չէր էլ ավարտվել, քանի որ կառավարությունն անցել էր փակ ռեժիմով քննարկմանը, ինչն անվտանգության աշխատակիցների «օրենքի» մեջ չէր տեղավորվում: Նրանք մինչև վերջ համառեցին, անգամ կառավարության լրատվական ծառայության ներկայացուցչի հորդորները բանի տեղ չդրեցին, ներս չթողեցին լրագրողներին:
Կարծում ենք, վարչապետ Տիգրան Սարգսյանը բաց դաս պետք է կազմակերպի իր ղեկավարած կառույցի անվտանգության պատասխանատուների համար ու բացատրի, որ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը օրենքի կոպիտ խախտում է:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2453

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ